Գագիկ Սուրենյանը ճիշտ էր, բայց ժողովուրդը չի շտապում լքել Գյումրին

Գյումրիում եղանակը ցրտեց, բայց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` տիկնոջ հետ, շարունակում էր շրջել Աբովյան փողոցում. տաքանալու համար նրանք այցելեցին Գյումրիում գործող «Արեգակ» ներառական փուռ-սրճարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գագիկ Սուրենյանի եղանակային կանխատեսումները սեպտեմբերի 21-ի՝  անկախության օրվա հետ կապված, արդարացված են.  Գյումրիում ուժեղ քամի է և ցուրտ եղանակ։ Բայց անգամ անբարենպաստ եղանակը չի ստիպում Գյումրի այցելած հյուրերին ու գյումրեցիներին տուն վերադառնալ:

Գագիկ Սուրենյանը ճիշտ էր, բայց ժողովուրդը չի շտապում լքել Գյումրին

Վաղ առավոտից Գյումրիում մեկնարկած Անկախության 28-րդ տարեդարձի տոնակատարությունները շարունակվում են: Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով ներկայացված են ՀՀ բոլոր մարզերն ու Արցախը: Յուրաքանչյուրն առաջարկում և ներկայացնում է իր մարզին ու բնակավայրին բնորոշ ուտեստ, ձեռագործ աշխատանք: Աբովյան փողոցում Շիրակի մարզն է ներկայացել` իր կոլորիտով:

Գագիկ Սուրենյանը ճիշտ էր, բայց ժողովուրդը չի շտապում լքել Գյումրին

Ռոք, ջազ, էլեկտրոնային, վինիլ, դասական, ժողովրդական. ամենատարբեր ոճերի երաժշտություն է հնչում Գյումրիում: Յուրաքանչյուրն իր բեմահարթակն ունի: Ժամը 11:00-ից բացվել են և մինչև 23:00-ն Գյումրու քաղաքային զբոսայգում առանձին տաղավարներով ներկայանալու հնարավորություն ունեն Երևանի հայտնի բարերն ու սրճարանները: Իսկ ժամը 12:00-ից մինչև 23:00-ն` Աբովյան փողոցում  Գյումրու  հայտնի ռեստորաններն ու սննդի կետերն` իրենց առանձին տաղավարներով: Շահումյան փողոցում արհեստի ու արվեստի փառատոն է անցկացվում: Վարդանանց հրապարակում  ժամը 19:00-ից մեկնարկել է գալա համերգը, որին ելույթ կունենան Supacooks-ը (Հայաստան), Dole & Kom (Գերմանիա) եւ Capital Cities (ԱՄՆ) խմբերը:

Իսկ մինչ այդ, չնայած ցրտին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` տիկնոջ հետ, շրջում էր Աբովյան փողոցում, իսկ տաքանալու համար  նախագահն ու Նունե Սարգսյանը այցելեցին Գյումրիում գործող «Արեգակ» ներառական փուռ-սրճարան: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են ու նրանց ծնողները, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև նույն կենտրոնի շահառուներն են:Առաջին անգամ չէ, որ նախագահն այցելում  է այս սրճարան, ինչպես ինքն  է սիրում ասել՝ այստեղ շատ ընկերներ ունի`Միքայելը, Գրիշան ու Հովհաննեսը։