Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները բողոքի երթ են իրականացնում Երևանում։ Երթը բավականին բազմամարդ է և անցնում է Երևանի կենտրոնական փողոցներով։ Նրանք իրենց ձեռքին ունեն պաստառներ. «Քանի կանք, ոչ մի հանք» գրությամբ։
Իսկ Ջերմուկի բնակիչներն այսօր գործադուլ էին հայտարարել և կրկին դուրս եկել փողոց` բողոքելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ։ Ակցիային նաև տասնյակ դպրոցականներ էինն մասնակցում։
Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–յան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։
Այս հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։