ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպա լիգայի խմբային փուլի խաղարկության առաջին տուրում իտալական «Ռոմայի» և թուրքական «Իստամբուլ Բաշակշեհիրի» հանդիպումն ավարտվեց 4։0 հաշվով։
«Ռոմայի» պահեսատայինների աթոռին նստած Հենրիխ Մխիթարյանն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
Խաղի ընթացքում առաջին գոլը գրանցվեց 42-րդ րոպեին` ինքնագոլի շնորհիվ։ Մյուս երեք գնդակները թուրքական ակումբի դարպասում հայտնվեցին երկրորդ խաղակեսի ընթացքում։
«Փոխարենը կինս է խմում». Լապոչկինը պատմել է «Փյունիկի» նվիրած հայկական կոնյակի մասին
Նախ Էդին Ջեկոն Նիկոլո Ձանիոլայի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը: Հետո գոլի հեղինակ դարձավ հենց Ձանիոլան։ Չորրորդ գոլը խփելու հաճույքն էլ վայելեց Յուստին Կլյուվերտը։
Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին