ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին եղանակը կտրուկ կփոխվի։ Սեպտեմբերի 22-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Այս մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Սեպտեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
«Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում սեպտեմբերի 20-24-ը տեղումներ չեն գրանցվի, բայց սեպտեմբերի 21-ին, կեսօրից հետո քամու ուժգնությունը կարող է հասնել 20-22 մ/վ–ի։
Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը
Այսօր` սեպտեմբերի 20-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +30-ից +32 աստիճանի սահմանում, գիշերային ժամերին կհասնի +14–ի։
«Ես հիասքանչ հայ ընկերներ ունեմ». Սոսո Պավլիաշվիլին` հայերի ու երևանյան համերգների մասին