Քոչարյանը կմնա կալանքի տակ. «Դանիբեկյա՛ն, խելքով»-ը չօգնեց

Դատարանի բակում կրկին հավաքվել են և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ ընդդիմադիրները. սպասում են նրան գրավի դիմաց ազատ արձակելու դիմումի պատասխանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացրել էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Քոչարյանի փաստաբանները դատարանին դիմել էին նաև նրան ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդությամբ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

«Որոշումը կարող է բողոքարկվել հրապարակման պահից 10-օրյա ժամկետում»,- վճիռը հրապարակելուց հետո հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Դատարանի բակում կրկին հավաքվել են և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ ընդդիմադիրները: Մինչ վճռի հրապարակումը մի կողմը, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, գոռում էր՝ «Դանիբեկյա՛ն, դուխով», մյուս կողմը՝ «Դանիբեկյա՛ն, խելքով»:

Քոչարյանի գործով ՍԴ որոշումն ակնհայտորեն ապօրինի էր. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել Առաջին ատյանի դատարանի՝  Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը`  նշելով, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների։

«Ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու». Քոչարյանը պատմեց` ինչու է վերադարձել

Այս որոշումը հիմք ընդունելով ՝ Քոչարյանի փաստաբաններն Ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էին անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

Դատարանը, սակայն, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սեպտեմբերի 17-ին հրապարակված որոշմամբ մերժել էր պաշտպանների միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան․ գլխավոր դատախազությունը՝ ՍԴ որոշման մասին

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: