ՌԱԴԻՈ

Ապրիյան. «Առաջնային շուկայում գնորդների ուղղվածությունը փոխվել է շատ կտրուկ»

Երկրորդական շուկան փոքր-ինչ ավելի մեծ տիրույթ է առաջարկում, թեև այն սովորական վարկառուի համար համեմատաբար թանկ պրոդուկտ է տալիս:
Sputnik
Ապրիյան. «Առաջնային շուկայում գնորդների ուղղվածությունը փոխվել է շատ կտրուկ»

Անշարժ գույքի վաճառքով ու դրա գնահատմամբ զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է անշարժ գույքի շուկայում առկա միտումների մասին:

Հայաստանը Ադրբեջանից առաջ է անցել Վրաստանում անշարժ գույք գնելու քանակով

Ըստ Ապրիյանի՝ առաջնային շուկայում գնորդների ուղղվածությունը փոխվել է շատ կտրուկ՝ կապված նոր կառուցվող բնակարանների հետ, որովհետև յուրաքանչյուր գնորդի համար ներդրումը տնտեսապես բավականին արդարացված է: 

Պետությունը շենքեր կկառուցի մարզերում, մարդիկ կկարողանան բնակարաններ գնել հիփոթեքով

«Այսպես թե այնպես՝ բնակարանների զգալի մասը մեզ մոտ թե՛ մինչև 2017 թվականը, թե՛ այսօր՝ վաճառվում է հիփոթեքային վարկավորմամբ: Տվյալ պարագայում, քանի որ կա եկամտային հարկի վերադարձ, որն ուղղվում է հիփոթեքի տոկոսադրույքի մարմանը՝ բավականին թեթևանում է սովորական սպառողի, հաճախորդի առօրյա կենցաղային բեռը»,- նշում է Էդուարդ Ապրիյանը:

Հիփոթեք վճարողներին այս տարի կուրախացնեն Հայաստանի հարկային ծառայությունները

Նրա փոխանցմամբ՝ բոլոր հաշվենկատ գնորդներն առաջին հերթին ելնելով իրենց կենցաղային ու ֆինանսական պայմաններից՝ հակվում են դեպի առաջնային շուկա, որտեղ վատ տարբերակը միայն այն է, որ դեռևս այդ բնակարանները գտնվում են կառուցման փուլում: Այսինքն, այն ընտանիքը, որն այսօր հնարավորություն չունի ինչ-որ տեղ ապրելու և ստիպված է լինելու վարձակալությամբ ձեռք բերել բնակարան, այդ դեպքում է միայն նախընտրում է առևտուր անել երկրորդային շուկայից, կամ էլ, եթե եկամուտները չեն բավականացնում ձևակերպումների ընթացքում բանկի միջոցով առաջնային շուկայում ապրանք ձեռք բերելու համար:

Հայաստանում վարկային տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքի ծավալը. ԿԲ–ի մասնագետ

«Չէ՞ որ յուրաքանչյուր բանկ ունի իր սահմաններն ու սահմանափակումները: Ամեն մարդ չէ, որ կարող է մտնել բանկ ու ձեռք բերել անշարժ գույք: Երկրորդական շուկան փոքր-ինչ ավելի մեծ տիրույթ է տալիս, թեև այն սովորական վարկառուի համար համեմատաբար թանկ պրոդուկտ է տալիս: Այդ պատճառով, հակումը դեպի առաջնային շուկա, տեսանելի է»,- նշում է Էդուրադ Ապրիյանը:  

Բանախոսի կարծիքով՝ այս ամենին նպաստում է նաև երկրի տնտեսական կայունությունը: Կայուն տնտեսական աճի դեպքում կավելանան նաև նորակառույց շենքերը: Եթե եկամտային հարկի վերադարձի հետ կապված փոփոխություն չլինի՝ պահանջարկը չի պակասի: