Ոստիկանությունում փոփոխություններ կլինեն. Օսիպյանին փոխարինողը շեշտը կդնի գրագիտության վրա

ՀՀ ոստիկանության նոր ղեկավարը կարևորել է, որ հանրությունը կարճ ժամանակահատվածում տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ ու  արհեստավարժ կադրերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Սեպտեմբեր - Sputnik. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ։

Նոր բոլոլա Հայաստանում. ինչ տեղի կունենա Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, Արման Սարգսյանը հայտնել է, որ համակարգում փոփոխություններ են լինելու։

«Պատիվ ունեմ». պաշտոնից ազատված Օսիպյանը հայտարարություն է տարածել

«Առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ, իրենց պարտականություններն ու իրավունքները հստակ գիտակցող ծառայողներով համալրված»,– ասել է Սարգսյանը։

«Փաշինյանին չի գոհացրել Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքը». Աղաջանյան

Արման Սարգսյանը խոսել է նաև կադրերի ընտրության հարցում անաչառ ու խստապահանջ մոտեցման, կոռուպցիոն երևույթների հանդեպ որդեգրած անհանդուրժողականության մասին: