Մտածեցի՝ ցանկում իմ անունն էլ կարող է գտնեմ. Մակունցը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին

Մակունցը հերքում է «Իմ քայլում» սպասվող հրաժարականների մասին լուրը. խմբակցությունը դեռ շատ անելիքներ ունի հատկապես դատաիրավական համակարգի հետ կապված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Հրաժարականների ու պաշտոնանկությունների ցանկն այնքան մեծ էր, որ մտածեցի՝ իմ անունն էլ կարող է գտնեմ:

Էլ ովքեր են պաշտոնանկ լինելու ու հրաժարական տալու կառավարությունից ու ԱԺ-ից. «Ժողովուրդ»

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այսօր մամուլում հրապարակված այն պաշտոնյաների ցանկին, որոնց հրաժարականը սպասվում է առաջիկա օրերին:

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն արդեն պատրաստ է. Միրզոյան

«Ես նույնպես ծանոթացել եմ այդ ցանկին, որ հրապարակվել էր մամուլում: Անկեղծ ասած, այնքան մեծ էր այդ ցուցակը, որ նույնիսկ մտածում էի՝ իմ անունն էլ այնտեղ կգտնեմ: Կատակը մի կողմ, իհարկե, որեւէ բան չի քննարկվել վարչության նիստի ժամանակ: Ինքս չունեմ որեւէ տեղեկատվություն, որ ինչ-որ մեկը հրաժարական է ներկայացնելու, մասնավորապես, գործադիրից»,-ասաց Մակունցը:

Նոր բոլոլա Հայաստանում. ինչ տեղի կունենա Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո

Անդրադառնալով իշխանական խմբակցությունում սպասվող հրաժարականների մասին մամուլի հրապարակումներին՝ նա հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում հրաժարականներով զուգորդված զարգացումներ չեն սպասվում: Ասաց՝ «Իմ քայլը» խմբակցությունն ուժեղ է ավելի, քան երբևէ, այն դեռ շատ անելիքներ ունի բարեփոխումների, ռեֆորմների հետ կապված, այդ թվում դատաիրավական:

«Պաշտոնները հավերժ չեն». Մակունցը` պաշտոնանկությունների մասին

Հիշեցնենք՝ այսօր մամուլը գրել էր, որ առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ժողովուրդը» գրել էր, որ նախարարական պորտֆելներն ինքնակամ կհանձնեն նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Ֆինանսների, էկոնոմիկայի նախարարները և ԿԱ ՊԵԿ ղեկավարները, ինչպես նաև ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: