Մհեր Գրիգորյանի հետ աշխատանքից ազատման հարց չի քննարկվել

Սպասվող պաշտոնանկությունների թեմայով մի շարք անուններ են նշվում։ Ցանկում կա նաև փոխվարչապետ Գրիգորյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Սեպտեմբեր — Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել են, որ նրա՝ աշխատանքից ազատման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Էլ ովքեր են պաշտոնանկ լինելու ու հրաժարական տալու կառավարությունից ու ԱԺ-ից. «Ժողովուրդ»

«Մհեր Գրիգորյանի հետ նման հարց երբևէ չի քննարկվել»,–նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ հրաժարականների շքերթն այս օրերին շարունակվելու է։ Ըստ լուրերի` պաշտոնին հրաժեշտ տվողներից մեկն էլ Մհեր Գրիգորյանն է լինելու։

Օգոստոսի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել էր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։

Նոր բոլոլա Հայաստանում. ինչ տեղի կունենա Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո

ՀՀ նախագահը երեկ` սեպտեմբերի 18–ին, հրամանագիր էր ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։ ՀՀ ոստիկանապետի պարտականությունները կատարելու է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։ Օսիպյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր հեռանալու պատճառների մասին կխոսի ավելի ուշ։ Օսիպյանն արդեն նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Փաշինյանն ամենայն հավանականությամբ պաշտոնանկությունների մասին հայտարարություն կանի