Լոս Անջելեսի արվարձանում կրակոցներ են հնչել. կան զոհեր

Հանցագործը մոտեցել է մարդկանց բազմությանը և կրակ արձակել։ Մահացել են մոտ 20 տարեկան երիտասարդ աղջիկ և մեկ տղամարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Երկու մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել Լոս Անջելեսի Ուիլմինգտոն արվարձանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, հաղորդում է NBC հեռուստաալիքը` հղում անելով տեղի ոստիկանությանը։

Հրաձգություն Կալիֆոռնիայի բոուլինգ ակումբում․ կան մահացածներ․ տեսանյութ դեպքի վայրից

Հեռուստաալիքի տվյալներով` մահացել են մոտ 20 տարեկան երիտասարդ աղջիկ և տղամարդ։ Հոսպիտալացվել է ևս մեկ տուժած, որը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն։ Հրաձգության արդյունքում վիրավորվել է նաև 70–ամյա կին։

Հանցագործն իր զոհերի վրա կրակել է ըստ տարիքի՝ փոքրից մեծ, հաղորդել են ոստիկանությունում։ Նա մոտեցել է մարդկանց բազմությանը և մի քանի անգամ կրակել։ Քննության նախնական վարկածով` դեպքը կապված է եղել հանցավոր խմբավորման գործունեության հետ։

Պարզվել է` ով է կրակ բացել YouTube–ի գրասենյակում

Հուլիսի վերջին զինված տղամարդը կրակ էր բացել Լոս Անջելեսի փողոցներում, ինչի հետևանքով մահացել էր չորս մարդ, վիրավորվել` երկուսը։ Սպանվածների շարքում 26–ամյա հանցագործի հայրը և մայրն են եղել։ Որոշ տվյալներով` հրաձիգը սպանել է նաև իր նախկին ընկերուհուն, հաղորդել է  Reuters–ը։ Տղամարդը մի քանի անգամ կրակել է լցակայանի աշխատակցի վրա և ավելի ուշ փորձել բացել բանկոմատը։ Նա մի քանի ժամ անց սպանել է ավտոբուսի ուղևորներից մեկին։ Ոստիկանությունը բռնել է հանցագործին առաջին հարձակումից հետո 12 ժամ անց։

Լոս Անջելեսի արվարձանում կրակոցներ են հնչել. կան զոհեր