Գավառցի 20–ամյա Գևորգ Աֆրիկյանը, որը հասցրել է 5 տարում 15 մեդալ ունենալ, դառնալ Եվրոպայի, հետո արդեն` աշխարհի չեմպիոն, սովորել է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի համակարգիչների շահագործում բաժնում, բայց հիմա աշխատանք չունի և ուզում է 911–ում փրկարար աշխատել։ Նպատակին հասնելու համար Գևորգը պատրաստ է աշխատել իր վրա, գիտելիքները համալրել, փորձաշրջան անցնել։
Անակնկալ զանգ նախագահականից. Սարգսյանը պատրաստ է պատասխանել Գևորգի նամակներին
Հենաշարժողական խնդիրը Գևորգին չի խանգարում սպորտով զբաղվել։ Նա այս տարվա մայիսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցող ուժային եռամարտի աշխարհի առաջնությանը հաղթող է ճանաչվել` սեղմում վարժության պարալիմպիկ ձևում։
«Հաճելի է, որ օտար երկրում այնպես ես երկիրդ ներկայացնում, որ վերադարձիդ քեզ օդանավակայանից են գալիս դիմավորելու»,–ասում է նա։
Գևորգը 5 տարի է, ինչ սպորտով է զբաղվում, սակայն ի սկզբանե որոշել էր սպորտով զբաղվել իր շարժողունակությանը նպաստելու համար։ Հետո, երբ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանն ու Գևորգի մարզիչը` Արման Հայրապետյանը, տեսել են, որ տղան բավական ուժեղ է, սկսել են աշխատել նրա հետ։
Նա առաջիկայում փորձելու է Գինեսի ռեկորդ սահմանել` ձեռքի դաստակներով քաշելով 1 տոննա 700 կգ մեքենա` հետ–հետ քայլելով։
Արմեն Սարգսյանը կվադրոցիկլ ու մարզասարք է նվիրել Գևորգին. ի՞նչ է խոստացել նախագահը