Հայաստանը որոշել է ակտիվացնել շփումներն Աֆրիկայի հետ. Եթովպիայում դեսպանատուն կհիմնվի

Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1993թ. դեկտեմբերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կհիմնվի։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

Աֆրիկա՛, գալիս ենք. հայկական բիզնեսի համար «ֆրանկոֆոն» պատուհան կբացվի

Նախարարի համոզմամբ, Եթովպիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան Միության հետ, քանի որ այս երկրում է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, որին անդամակցում են Աֆրիկա մայրցամաքի բոլոր պետությունները։

Որ չվարակվես. ի՞նչ պետք է պատվաստվել Աֆրիկա, Ասիա կամ Եվրոպա մեկնելիս

«Եթովպիան ներկայում արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում,– ասաց Մնացականյանը,–Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից»։

Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993թ. դեկտեմբերին, սակայն դիվանագիտական ներկայացուչություն այս երկրում Հայաստանն առ այսօր չի ունեցել։