ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը ԱԺ-ում կքննարկվի հոկտեմբերին»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագծին։
Sputnik
Գրիգորյան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը ԱԺ-ում կքննարկվի հոկտեմբերին»

Սուրեն Գրիգորյանը նշում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու թեման հերթական նիստի շրջանակում քննարկելու ենթակա հարց է և պետք է քննարկվի հոկտեմբերի ընթացքում:

«Դա մեկ-երկու օրվա հարց չէ: Ենթադրում եմ՝ հիմքերը, որոնք արդեն իսկ հրապարակվել են ԱԺ կայքում, քննարկվելու են հանձնաժողովում: Կա թե՛ որոշման կայացման հիմնավորումը, թե՛ որոշման բուն նախագիծը, որն իր մեջ հավելված 1-ով պարունակում է հենց բուն դիմումը»,-նշում է Սուրեն Գրիգորյանը:

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն արդեն պատրաստ է. Միրզոյան

Պատգամավորի տեղեկացմամբ՝ փաթեթը բաղկացած է 93 էջից:

«Իմ քայլը» խմբակցությունը համապատասխան քննարկումից հետո համոզվել է, որ , ՍԴ դիմելու բավարար հիմքեր կան:

Պատգամավորի խոսքով` օրենքով նախատեսված է, որ այս հարցը պետք է քննարկվի բանավոր ընթացակարգով, այսինք հնարավոր է, որ լինեն հրապարակային նիստեր, որոնց ընթացքին կարող է հետևել հասարակությունը:

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել