Բրազիլիայում հղի հարսնացուն սրտի կաթված է ստացել իր հարսանիքի օրը

Բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում անել փոքրիկին փրկելու համար, որն ընդամենը 29 շաբաթական է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Հղի կինը մահացել է իր հարսանիքի օրը։ Ինչպես հաղորդում է Daily Mail–ը, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։

Բրազիլիայում մոդելը բեմից ընկել է և մահացել. սարսափելի տեսանյութ

Նշվում է, որ հարսնացուն 30 տարեկան է եղել, եկեղեցու ճանապարհին, որտեղ պետք է տեղի ունենար պսակադրությունը, նա ուժեղ գլխապտույտ և պարանոցի շրջանում ցավ է զգացել, որից հետո կորցրել է գիտակցությունը։

Նա հասել է մինչև եկեղեցի` հավաստիացնելով, որ իրեն արդեն լավ է զգում, սակայն մեջքի ցավը չի անցել։ Փեսացուն առաջին օգնություն է ցուցաբերել սիրելիին, կնոջը տարել են ծննդատուն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են կաթված։ Հաղորդվում է, որ բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում անել փոքրիկին փրկելու համար, որն ընդամենը 29 շաբաթական է եղել։

Հրաձգություն Բրազիլիայի քրիստոնեական եկեղեցում. զոհեր ու վիրավորներ կան. տեսանյութ

Պարբերականը հաղորդում է, որ վիրահատությունից հետո կինը մահացել է։