«Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել». Էնֆիաջյանի ելույթը Թուրքիայում

Էնֆիաջյանը նշել է, որ Հայաստանը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չի լսել: Այս մասին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցություն խորհրդարանական վեհաժողովի 53–րդ նիստին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը։

Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Երևանի ու Բաքվի բանակցությունների ճանապարհով. Զախարովա

Նա, մասնավորապես, պատասխանել է Բաքվում ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 53–րդ լիագումար նստաշրջանի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևի հայտարարությանը։ Գուլիևն ասել էր, որ հայ անջատողականները սպանել են օկուպացված ադրբեջանական տարածքներում իրենց հարազատների գերեզման այցելող ադրբեջանցի քաղաքացիներից մեկին և երկուսին էլ պատանդ վերցրել: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում պետք է խաղաղապահ ուժեր տեղակայվեն և միայն այդ դեպքում է հնարավոր, որ երկու ժողովուրդները միասին ապրեն:

«Գուլիևը հանդես եկավ իմ երկրի դեմ պատերազմի սպառնալիքով: Սա ևս մեկ փորձ է Ադրբեջանի կողմից ` Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմ սկսելու իրավունքն իրեն վերապահելու համար»,–ասել է Էնֆիաջյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմական նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլ նաև ՀՀ Սյունիքի մարզի ու նույնիսկ մայրաքաղաք Երեւանի:

Զաքարյան. «Չնայած ներքին տարաձայնություններին՝ շատ ամուր բռունցքվելու ենք Արցախի հարցում»

Էնֆիաջյանը նշել է, որ Հայաստանը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Մենք վստահ ենք, որ ընտրություններն Արցախի Հանրապետությունում կընթանան ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան: Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները հաստատում են մեր վստահությունը»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա, ըստ Էնֆիաջյանի, Գուլիևը ցանկանում է ամբողջ մեղքն ուրիշների վրա բարդել: Էնֆիաջյանը նշել է, որ աշխարհը հիշում է Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերը, որոնք խլեցին հարյուրավոր խաղաղ մարդկանց կյանքեր, ինչպես նաև Մարագա գյուղում խաղաղ բնակչության կոտորածը:

Ովքեր են Ադրբեջանում պահվող հայերն ու հայկական կողմում պատիժ կրող ադրբեջանցիներ