Ապրիլյան պատերազմի մասնակիցը բուժում կստանա Գերմանիայում

Կառավարությունը գումար է տրամադրել 2016թ.–ին Թալիշում ստացած բեկորային վնասվածքից հաշմանդամ դարձած նախկին զինվորի բուժման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունն 9․4 միլիոն դրամ կտրամադրի հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխիլյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

Աննա Հակոբյանն այցելել է ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Եսայանի անվան դպրոց

«Առկա է Առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ այս դեպքի բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում»,–հայտնեց Տոնոյանը։

Հիշեցնենք՝ Հայկ Սեխիլյանը վնասված էր ստացել 2016 թվականի ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը,  Թալիշում, գրադի ականի պայթյունից:

Ռոբերտ Աբաջյանի եղբայրն աշխատանքի է անցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում

Նրան տեղափոխել էին Ստեփանակերտ, ապա Երևան, որտեղ երկու վիրահատության էր ենթարկվել, հետո տեղափոխվել վերանգնողական կենտրոն: Սկզբնական շրջանում Սեխիլյանը գրեթե անշարժացած էր:

Սելֆի մարտիկների հետ. Փաշինյանը եղել է Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնում

Շուրջ 3 տարի տևած վերականգնողական բուժումից հետո նրան հաջողվել է շարժել ոտքերը, բայց քայլելու համար անհրաժեշտ է մասնագիտացված բուժում անցնել Գերմանիայում։ Նման բուժման կուրսն արժե 35.000 եվրո։ Կառավարության տրամադրած գումարից զատ, բուժման արժեքի մի մասը մինչ այդ հատկացրել էր «Իմ քայլը» հիմնադրամը։