Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Դեպքը տեղի է ունեցել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6-րդ կմ հատվածում։ Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կրակոցներ Վանաձորում. վիրավոր կա

Ժամը 05:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Ա.-ի վարած Ford Transit մակնիշի 24 ԼՕ 128 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Հ.-ի վարած Honda մակնիշի 35 NV 050 համարանիշի ավտոմեքենաները:

Փոխհրաձգություն Եկատերինբուրգում. մասնակիցները հայեր և եզդիներ են

Վարորդներից Ա. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն: