ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ կլինեն որոշ փողոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Սեպտեմբերի 21–ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տրանսպորտային միջոցների կայանումը կթույլատրվի Հաղթանակի և Տիգրան Մեծի պողոտաներում, Խրիմյան Հայրիկ, Շահումյան ու Շիրակացի փողոցներում։
Ի դեպ, Երկաթգծի կայարանից դեպի Սայաթ-Նովա փողոց կգործեն անվճար ավտոբուսներ` տոնակատարությունների մասնակցներին տեղափոխելու համար։
Անկախության օրն էլեկտրագնացները կաշխատեն փոփոխված գրաֆիկով. ՀԿԵ
Հիշեցնենք, որ այս տարվանից մեկնարկում են Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը։ Այս տարի Անկախության տոնին նվիրված միջոցառումները կանցկացվեն Գյումրիում։