Քննարկումներ ավիացիոն շուկայում. վարչապետն ընդունել է Boeing-ի փոխնախագահին

«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը։

Նյու Յորքում վերելքի ժամանակ ուղևորատար Boeing-ից պահեստամաս է ընկել

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում և հավելել, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

Հայկական ավիափոխադրողը մտադիր է վերականգնել Երևան–Մոսկվա չվերթը

«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:

Հանդիպման արդյունքներով` վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումները ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ՝ համագործակցության հնարավորությունները հստակեցնելու նպատակով: