Գազի արտահոսք. այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 4 անձանցից մեկը 2–ամյա աղջիկ է

Երևանի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել, ապա նաև կրակ բռնկվել։ Դեպքի հետևանքով բնակիչներն այրվածքներ են ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Սեպտեմբեր — Sputnik. Երեկ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն են տեղափոխվել մայրաքաղաքում ապրող չորս անձ, այդ թվում՝ 2-ամյա աղջիկ։

Վիճաբանություն դասընկերների միջև. բժիշկները 12-ամյա տղայի փայծաղը հեռացրել են

Sputnik  Արմենիայի տեղեկություններով` նրանք մարմնի տարբեր մասերի այրվածքներ են ունեցել։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ շտապօգնության մեքենան նրանց հիվանդանոց է հասցրել իրենց բնակարանից, որտեղ գազի արտահոսք է եղել, ապա նաև կրակ բռնկվել։

Դանակահարություն Երևանում. պատճառը երկար նայելն է եղել

Մեր տեղեկություններով՝ այրվածքներով բուժհաստատություն տեղափոխված մյուս երեք անձինք` փոքրիկի մայրը, տատիկն ու պապիկն են։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։