Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կա զոհ

Բժիշկները վիրավորներից 3–ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արման Ք.-ինը` ծանր: Վերջինը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 47–ամյա տղամարդ է զոհվել, կան վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կրակոցներ և դանակահարություն Աղավնատուն գյուղում. կան վիրավորներ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2410» (վարորդ՝ Արման Ք., ծնված 1978 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արամայիս Հ., ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրին գտնվող սննդի կետին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արամայիս Հ.-ն, Արման Ք.-ն, «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 47–ամյա Արսեն Մ.-ն, 16–ամյա Սվետա Ք.-ն և 16–ամյա Շուշան Մ.-ն, հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ: Արսեն Մ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Վնասվածք ստացած Կորեային «Ֆորմուլա–2»–ում կփոխարինի Մաթևոս Իսահակյանը

Բժիշկները Արամայիս Հ.-ի, Սվետա Ք.-ի, Շուշան Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արման Ք.-ինը` ծանր: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: