ՌԱԴԻՈ

Մանվելյան. «Զարմանալի է, թե արջն ինչպես էր հայտնվել 3500 մետր բարձրության վրա»

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը պնդում է, որ շատ հաճախ արջը վախից է հարձակվում, առավել ևս, եթե նահանջելու տեղ չի ունենում:
Sputnik
Մանվելյան. «Զարմանալի է, թե արջն ինչպես էր հայտնվել 3500 մետր բարձրության վրա»

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ լեհ զբոսաշրջիկների հետ կապված ողբերգական պատահարին, երբ արջը Արագած տանող ճանապարհին հարձակվել էր նրանցից մեկի վրա, ինչի հետևանքով զբոսաշրջիկը մահացել էր: 

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի քաղաքացիների վրա. կա վիրավոր

Կարեն Մանվելյանը ցավալի դեպքի մասին տեղեկացել է համացանցից և պատրաստվում է այցելել դեպքի վայր ու մանրամասն զննել տեղանքը: 

«Այդուհանդերձ, մեզ զարմացնում է այն հանգամանքը, թե արջն ինչպես էր հայտնվել 3500 մետր բարձրության վրա, առավել ևս, որ այնտեղ հատկապես այս սեզոնին՝ կեր չկա: Ընդհակառակը, նրանք իջնում են անտառային գոտի, որտեղ կան պտուղներ, որոնցով սնվում են ու պատրաստվում ձմռանը: Արջերը սովորաբար բարձրանում են մինչև 2500 մետր ու մի քիչ էլ ավել հատկապես ամռան ամիսներին, և այդ պատճառով էլ անհասկանալի է միջադեպի հետ կապված այդ հանգամանքը: Թերևս արջն այդ բարձրության վրա կարող էր լինել միայն այն դեպքում, եթե ունենար կերի այլընտրանքային աղբյուր: Ասում են, որ այնտեղ կան օբյեկտներ, ռեստորաններ, որտեղ գոյանում է աղբ, ինչի պատճառով էլ արջը հայտնվել է այդ տարածքում: Համենայն դեպս, դա նրա ապրելավայրը չէ»,- նշում է Կարեն Մանվելյանը:   

Արջը դեռ ոռնում է․ Արագածի այն հատվածը, որտեղ ողբերգական դեպքն է եղել, դեռ վտանգավոր է

Ըստ նրա՝ երկրորդ վարկածը կարող է լինել այն, որ արջը եղել է վիրավոր ու փախել է վերև: Կենդանին հասկանում է, որ մարդիկ են կրակում, ուստի կատաղել է և հարձակվել առաջին պատահած մարդու վրա: Երրորդ վարկածի համաձայն՝ արջը թերևս եղել է ձագերի հետ ու այդ կերպ փորձել է պաշտպանել նրանց, բայցևայնպես, Մանվելյանը վերապահումով է մոտենում այդ վարկածին՝ պնդելով, որ արջերն այս սեզոնին այդքան բարձր չեն գնում: 

Վիճակագրության համաձայն՝ մարդկանց վրա հարձակումների քանակով արջը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նույնիսկ խոշոր կատվազգիներն այդ ցուցակում երրորդն են: Արջը բավական ուժեղ կենդանի է, բայց դրա հետ մեկտեղ շատ վախկոտ է: 

«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը

Կարեն Մանվելյանի պնդմամբ՝ շատ հաճախ արջը վախից է հարձակվում, առավել ևս, եթե նահանջելու տեղ չի ունենում: Նրա կարծիքով՝ միգուցե այդ արահետում կենդանին հենց նահանջի ճանապարհ չի ունեցել և այդ պատճառով հարձակվել է լեհ զբոսաշրջիկների վրա: Անկախ ամեն ինչից, պետք է լավ զննել տեղանքը թե՛ մասնագիտական, թե՛ դատաբժշկական հետազոտության միջոցով:

Ինչը կարող էր Արագածի վրա արջի հարձակման պատճառ դառնալ. մեկնաբանում են մասնագետները

Այդուհանդերձ, Կարեն Մանվելյանը շեշտում է այն հանգամանքը, որ արջերը Հայաստանում խիստ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա և միշտ խուսափում են նրանցից: