Կրակոցներ և դանակահարություն Աղավնատուն գյուղում. կան վիրավորներ

Դեպքի վայրում աշխատել են մեծ թվով փորձաքրեագետներ, ոստիկաններ ու քննիչներ, որոնք պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում կրակոցներ են հնչել, եղել է դանակահարություն, կան վիրավորներ: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Էրեբունի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել երկու տղամարդ, որոնց մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներ են եղել։

Խոր Վիրապի տարածքում կրակոցներ են հնչել

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք վնասվածքները ստացել են Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում, որտեղ բազմամարդ միջադեպ է տեղի ունեցել։ Միջադեպը հանգուցալուծվել է կրակոցներով։

Կարճ ժամանակ անց դարձյալ Աղավնատուն գյուղից դանակահարված վիճակում մի տղամարդ էլ տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց։ Չի բացառվում, որ նա ևս նույն միջադեպի ընթացքում է տուժել։ Դեպքի վայրում աշխատել են մեծ թվով փորձաքրեագետներ, ոստիկաններ ու քննիչներ, որոնք պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։