ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +32–ի։
Նշենք, որ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն էլ Facebook սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +35–ի։