Եզակի նմուշներ ու բացառիկ կտավներ. Վեհարանը բացեց իր դռներն այցելուների առջև. լուսանկարներ

Sputnik

2009–ին մեկնարկած Վեհարանի`  Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այսօր տեղի ունեցավ Վեհարանի բացման արարողությունը։

Վեհարանում այցելուները կարող են տեսնել հազվագյուտ ձեռագրեր, սրահներում յուրահատուկ փորագրություններ, Այվազովսկու և  Մինասի բացառիկ նկարները, առաստաղին արված ձեռագիր քարտեզը, կրոնական արժեքավոր ու եզակի նմուշներ։

Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն նշեց, որ  Վեհարանի դռները բաց են լինելու և յուրաքանչյուրն ազատ ելումուտ է անելու եզակի նմուշներով հարուստ Վեհարանի սրահներ։

Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով` հիմնանորոգվել ու կահավորվել  են Վեհարանի բոլոր սրահները, կառուցվել  է 650 և ավելի տեղ ունեցող հանդիսությունների սրահ, ինչպես նաև կերտվել է Սրբոց Հայրապետաց մատուռը։ Նա հայտնեց նաև, որ Վեհարանի գրադարանում 1000 ձեռագիր մատյաններ են պահվում։

1 / 22
Կաթողիկոսի վերանորոգված նստավայրը
2 / 22
Գարեգին Բ
3 / 22
Վեհարանի վերանորոգված սրահներից
4 / 22
Վեհարանի վերանորոգված սրահներից
5 / 22
Ոսկեջուր այբուբենն ու ծաղկած խաչը Վեհարանում
6 / 22
Կաթողիկոսի վերանորոգված նստավայրը
7 / 22
Կաթողիկոսի վերանորոգված նստավայրը
8 / 22
Կաթողիկոսի վերանորոգված նստավայրը
9 / 22
Ասողիկ աբեղա Կարապետյան, Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն
10 / 22
Վեհարանի գրադարանի առաստաղը զարդարող յուրօրինակ ձեռագիր քարտեզը
11 / 22
Հովհաննես Այվազովսկու նկարներից
12 / 22
Կաթողիկոսի վերանորոգված նստավայրը
13 / 22
Կաթողիկոսի վերանորոգված նստավայրը
14 / 22
Կաթողիկոսի վերանորոգված նստավայրը
15 / 22
Կաթողիկոսի վերանորոգված նստավայրը
16 / 22
Կաթողիկոսի վերանորոգված նստավայրը
17 / 22
Վեհարանի վերանորոգված սրահներից
18 / 22
Խորհրդային Հայաստանի զինանշանը
19 / 22
Վեհարանի վերանորոգված սրահներից
20 / 22
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
21 / 22
Վեհարանի վերանորոգված սրահներից
22 / 22
Սամվել և Էթերի Կարապետյանների դիմանկարը