Վնասվածք ստացած Կորեային «Ֆորմուլա–2»–ում կփոխարինի Մաթևոս Իսահակյանը

Բելգիայում «Ֆորմուլա–2»-ի առաջին մրցավազքի ժամանակ Կորեան երկու ոտքի ու ողնաշարի վնասվածքներ է ստացել «Սպա Ֆրանկորշամ» մայրուղու վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի Մաթևոս Իսահակյանը «Ֆորմուլա–2»-ի՝ Ռուսաստանում ու ԱՄԷ–ում կայանալիք փուլերում կփոխարինի վթարից հետո ապաքինվող Sauber Junior Team by Charouz թիմի անդամ Խուան Մանուել Կորեային։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով italiaracing.net.–ին։

Ավտոարշավորդ Մաթևոս Իսահակյան. «Հայաստան գալը երազանքներիցս մեկն է»

Իսահակյանը, որն այդ մրցաշրջանում WEC սերիայում է  հանդես գալիս, նախկինում չի մասնակցել «Ֆորմուլա–2»–ի մրցավազքերին։ «Ֆորմուլա–2»–ի ռուսական փուլը կանցկացվի սեպտեմբերի 27-29–ը, մրցաշրջանի եզրափակիչ փուլը կանցկացվի ԱՄԷ–ում՝ նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 1–ը։

Մրցարշավորդ Մաթևոս Իսահակյանը՝ «Ֆորմուլա V8 3.5»-ի հերոս

Կորեան երկու ոտքի ու ողնաշարի վնասվածքներ է ստացել Բելգիայում, «Սպա Ֆրանկորշամ»  մայրուղու վրա «Ֆորմուլա–2» փուլի առաջին մրցավազքի ժամանակ։

Նվաճելով մայրաքաղաքը. Դիտարժան մոտոմրցավազք՝ Երևանի մայրուղիներում

Օգոստոսի 31–ին կայացած մրցավազքի երկրորդ շրջանում ֆրանսիացի Անտուան Յուբերի, Կորեայի ու ճապոնացի Մարիո Սատոյի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Մի քանի բոլիդ շրջվել են, մեկը` մաս–մաս եղել։ Հետագայում Յուբերը մահացել է ստացած վնասվածքներից։