Սարսափելի վթար Գեղարքունիքում. դին հայտնաբերվել է մեքենայից 80 մետր հեռավորության վրա

Ավտովթարի հետևանքով մեքենան վերածվել է մետաղական ջարդոնի, 37-ամյա վարորդը տեղում մահացել է։ Տեղեկություններ կան, որ նա վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Կեսգիշերին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. 37-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 80 մետր հեռավորության վրա։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Ողբերգական ելքով վրաերթ Երևանում. վարորդն օգնել է կնոջը, բայց նա մահացել է

«Ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ, 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին։ Մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձախակողմյան դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է»,– գրում է կայքը։

Գեղարքունիքի մարզում 12-ամյա տղայի են դանակահարել

Հարվածի հետևանքով ավտոմեքենայի 2 անվահեծերը կոտրվել են, իսկ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։

Արտառոց դեպք Երևանում. մետրոյի կայարաններից մեկի մոտ արնաշաղախ գլխով մի կին են հայտնաբերել