ՌԱԴԻՈ

«Օնլայն տիրույթում թմրամիջոցների դեմ պայքարը պետք է խստացվի». Մարի Մանուկյան

«Անձնական իրավաբան» ծառայության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Մարի Մանուկյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է իր վարույթում գտնվող մի գործի, որն առնչվում է թմրամոլությանը:
Sputnik

Մարի Մանուկյանը ներկայացրել է այն արատավոր սխեման, որում ներգրավված են ինչպես թմրամիջոցներ վաճառողները, այնպես էլ գնորդները, և մատնանշել թմրամիջոցների տարածման, իրացման, օգտագործման քրեական ու վարչական պատասխանատվության հետ կապված առանձնահատկությունները:

Իրավաբանն անդրադարձել է նաև օլյան տիրույթում թմրամիջոցների ապօրինի վաճառքին՝ նշելով, որ վերջին շրջանում ավելի է սրվել հատկապես անչափահասների հետ կապված խնդիրը:

ԱԱԾ-ն Իրանից 4,2 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է կանխել Արցախում. տեսանյութ

«Պատահական չէ, որ համացանցում թիրախավորվում են հենց անչափահասները, որոնք շատ խոցելի են, և նրանց համար նույնիսկ կան մատչելի գներ ու պայմաններ, ինչի հետևանքով անչափահասների շրջանում զգալիորեն մեծանում է թմրամիջոցների տարածումն ու իրացումը: Այնպես որ կիբեռհանցագործություններով զբաղվող ոստիկանները պետք է օնլայն տիրույթում հետևողականորեն խստացնեն թմրամիջոցների դեմ պայքարը»,- նշում է «Անձնական իրավաբան» ծառայության իրավաբանական դեպարտամենտի ղեկավարը:

Մարի Մանուկյանի վարույթում նախկինում ևս եղել են թմրամոլության թեմային առնչվող գործեր:

Իրանցին «բեռով–բարձով» էր Հայաստան եկել. մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել