Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ և դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում գրոսմայստերները չէին կարողացել որոշել հաղթողին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Իտալացիները Մխիթարյանի գոլը վայելում են համակարգչային գրաֆիկայի տեսքով

Մրցաշարն անցկացվում է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը (2758) պատասխան պարտիան անցկացրեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:

39-րդ քայլում հայկական շախմատի առաջատարը հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Առաջին պարտիայում գրոսմայստերները չէին կարողացել որոշել հաղթողին: