Կգործի տնօրենների հավաստագրման նոր կարգ. ինչո՞ւ են դժգոհ դպրոցների տնօրենները

Դեռևս գործում է նաև թեստավորման գրավոր ձևը, որը կկիրառվի էլեկտրոնային թեստավորման անհնարինության դեպքում։
Sputnik

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի ընթացքում ներկայացրել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու կարգում կատարված փոփոխությունները:

Մոլորություն է, թե գիշերօթիկը միայն քնելու տեղ է. Գևորգ Պետրոսյանը` դպրոցների փակման մասին

Փոխնախարարն անդրադարձել է նաև Հայաստանում սովորողների ընդունելության և փոխադրման, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիություն չունեցողների՝ Հայաստանում ռուսական դասարաններ ընդունվելու կարգին։ 

Համակարգում կատարված փոփոխությունները լարվածություն են առաջացրել մի շարք դպրոցների տնօրենների և տնօրեն դառնալու հավակնություն ունեցող մանկավարժների շրջանում։ Հոկտեմբերի սկզբին կայանալիք քննությանը հավակնորդները քննություն կհանձնեն համակարգչով և կանցնեն էլեկտրոնային թեստավորում։

Լազարյանների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է

Այսինքն՝ կբացառվի ցանկացած այլ անձի միջամտություն, և համակարգչի առաջ քննություն հանձնող հավակնորդը կմնա սեփական գիտելիքների հետ մեն-մենակ։ Բացի այդ, ըստ Առաքելյանի, դեռևս գործում է նաև թեստավորման գրավոր ձևը, որը կկիրառվի էլեկտրոնային թեստավորման անհնարինության դեպքում։ Հավակնորդները քննություն կհանձնեն նաև բանավոր եղանակով, որտեղ ավելի շատ իրավիճակային հարցեր կլինեն:  

Իրավիճակային կարող են լինել, օրինակ, Հայաստանում սովորողների ընդունելության և փոխադրման կարգին առնչվող հարցերը, մասնավորապես՝ ռուսական դասարաններում սովորել ցանկացողներին առնչվող կարգավորումների վերաբերյալ և այլն: