ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի` հունահռոմեական ոճի վերջին ներկայացուցիչը` 77կգ քաշային Կարապետ Չալյանը, բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:9 հաշվով պարտվեց իրանցի Մոհամադալի Գեռաեին:
Չալյանը շատ լավ էր մեկնարկել Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացող աշխարհի առաջնությունում: Երեք անընդմեջ հաղթանակներից հետո հայ ըմբիշը հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ շվեդ Ալեքս Բյուբերգ Կասիդիսին զիջել էր վրիպման պատճառով:
Երրորդ տեղի համար գոտեմարտը Մոհամադալի Գեռաեի հետ փոփոխական հաջողություններով ընթացավ: 6:6 հաշվի ժամանակ հայ ըմբիշը փորձեց հնարք կատարել ու չկարողացավ տեղափոխել մրցակցին, ինչի պատճառով երկու միավոր շնորհվեց մրցակցին: Իսկ մեր մարզիչների բողոքարկումը չբավարարելու պատճառով իրանցուն ևս մեկ միավոր տվեցին:
Արթուր Ալեքսանյանին ու Կարապետ Չալյանին առաջարկում են անվճար սովորել բուհում
Անկախ այս պարտությունից` Կարապետ Չալյանը կարողացավ այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր ապահովել Հայաստանի հավաքականին:
Արթուր Ալեքսանյանը չմասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչին. ներարկումն էլ չօգնեց