Անդորրայում Հայաստանի նախկին պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանը հիմնավոր ենթադրություն ունի, որ իր լիազորությունների ժամկետի ավարտից 4-5 ամիս առաջ իրեն այդ կոչումից զրկելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ որոշման բուն պատճառը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այս տարվա ամռանն արված լուսանկարն է եղել: Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Բոլորին հայտնի մի լուսանկարի պատճառով է եղել: Դա իմ ենթադրությունն է,-ասում է Արա Բաղդասարյանը:- Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով: Լուսանկարն արվել է այս տարվա ամռանը: Մի ընկեր ունեմ, որ հրավիրեց ինձ այդ հանդիպմանը: Ճիշտն ասած, չէի իմանում, որ հանդիպում է լինելու: Իմ համար դա հետաքրքիր հանդիպում էր: Լուսանկարում պատկերված է, որ ես ու Ռոբերտ Քոչարյանը ձեռքի ուժ ենք կպնում՝ բազկամարտ: Ճիշտն ասած, ինքը հաղթեց, բավականին ուժեղ էր, չէի սպասում: Ինչպես հասկացա, Ես ոնց հասկացա, նա այնտեղ բանտում պարապում է: Բայց ես էլ եմ հիմա պարապում, եթե առիթ լինի, մի հատ էլ եմ ուժերս փորձելու»:
Պատճառը Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարը չէ՞. ինչու է Բաղդասարյանն ազատվել պաշտոնից
Արա Բաղդասարյանին վիրավորել է ոչ այնքան իր պաշտոնավարման ավարտին մի քանի ամսի չսպասելով ԱԳՆ–ի նման որոշում ընդունելն ու դրա մասին իրեն հեռախոսով հայտնելը, որքան այն, որ ԱԳՆ խոսնակն ասել է, թե Անդորրայում Հայաստանի պատվո հյուպատոսի աշխատանքը ոչ արդյունավետ է գնահատվել: Մեր զրուցակիցը թվարկում է, թե 2017-ի դեկտեմբերից, երբ նշանակվել է Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոս, ինչ է հասցրել անել մեկուկես տարում: Եվ այդ իրողությունների խորապատկերում էլ ավելի անհասկանալի է դառնում ԱԳՆ խոսնակի հնչեցրած որակումը:
Մանրամասները՝ տեսանյութում: