ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ չարձակել։
Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար։ Գումարի չափը չէր նշվել: Դա թողել էին դատարանի հայեցողությանը:
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նաև խնդրել էր դատարանին՝ հաշվի առնել իր պաշտպանյալի ֆիզիկական վիճակի վատթարացումը։
Մանվել Գրիգորյանը դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը. փաստաբան
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։
Մանվել Գրիգորյանի ոտքերը 50-70 տոկոսով չեն զգում. դատարանը գնաց որոշում կայացնելու
Առողջական վիճակի վատթարացման հետ կապված` Գրիգորյանը պարբերաբար բուժումներ է ստանում։