«Արթիկ» ՔԿՀ–ում դատապարտյալի մեղրի տարայի մեջ թմրամիջոցի նմանվող նյութ են հայտնաբերել

«Արթիկ» ՔԿՀ–ում կատարված փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Արթիկ» ՔԿՀ–ում դատապարտյալներից մեկին փոխանցված մեղրով տարայի մեջ թմրամիջոցի նմանվող փոշենման նյութ են հայտնաբերել։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Չարբախի բնակիչը կերել-խմել ու սկսել է «հավեսի համար» օդ կրակել

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

«Սեպտեմբերի 16-ին, ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Լ.-ի անվամբ բերված հանձնուքի՝ մեղրով լի 2 տարայի պարունակությունը զննելիս հայտնաբերել են մեղրին խառնած, թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված»,–ասված է հաղորդագրության մեջ:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: