ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմանում Այգեկ գյուղի բնակիչ, 16-ամյա Ալբերտ Ն-ն իր վարած BMW մակնիշի 36 CQ 040 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն գյուղի բնակիչ, 12-ամյա Մերի Խ-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Ողբերգական ելքով վրաերթ Երևանում. վարորդն օգնել է կնոջը, բայց նա մահացել է
Ճանապարհային ոստիկաններն ու Վաղարշապատի ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենան, որը վթարի վայրից հեռացրել էին՝ մտածելով, որ ոստիկանները չեն իմանա վրաերթի մասին։
Սարսափելի վթար Գեղարքունիքում. դին հայտնաբերվել է մեքենայից 80 մետր հեռավորության վրա