ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի- Sputnik. Քիչ առաջ սարսափելի պատահար է տեղի ունեցել Տիգրան Մեծի պողոտայում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նախկին «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց գտնվող ստորգետնյա անցումից փոքր-ինչ հեռու, փողոցը չթույլատրվող հատվածով անցած 55-ից 60 տարեկան մի տղամարդ վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել։
Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդը
Նրան վրաերթի ենթարկած Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից չի փախել և այլ անձանց հետ փորձել է օգնել տղամարդուն, որի վնասվածքները, ցավոք, կյանքի հետ անհամատեղելի են եղել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության, քննչական կոմիտեի ծառայողները և հրշեջ-փրկարարները:
Արտակարգ դեպք Արմավիրում. 11-րդ դասարանցին վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աղջկան
Իրավապահները պարզում են մահացածի տվյալները։