Վանեցյանն ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի` աշխատանքից ազատվելու միջնորդագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։ Նա այս մասին ասաց այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

Սպասվում են նոր քրեական գործեր. Փաշինյանը գոհ է Երևանի աղբահանությունից

«Նրա հրամանագիրը 1-2 օրվա ընթացքում կստորագրվի։ Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում նրա հետ ու փոխադարձ համաձայնությամբ։ Նրա հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել։ Դրանք կքննարկվեն նաև հընթացս։ Այս պահին Վանեցյանը պետք է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի եզրափակիչ դուրս բերելու վրա աշխատի` շատ կարևոր, ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»,– ասաց նա։

Հիշեցնենք` Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018–ի մայիսին։

Կառավարությունը կգերակատարի խոստումը. Փաշինյան