Սերգեյ Բոյկոն հրաժարվել է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից

Հայտարարության մեջ նշվում է, որ «Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ:

Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական facebook-յան էջը։

Ի՞նչ երազանք ունի Յուրա Մովսիսյանը. բլից հարցազրույց հայտնի ֆուտբոլիստի հետ

«Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:

Շնորհակալություն ենք հայտնում 48-ամյա մասնագետին կատարված աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայի ընթացքում»,–գրված է հաղորդագրության մեջ։

«Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը։

Նշենք, որ Սերգեյ Բոյկոն «Արարատի» գլխավոր մարզչի դերը զբաղեցնում է 2019–ի հուլիսից։