Քոչարյանի գործով ՍԴ որոշումն ակնհայտորեն ապօրինի էր. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը կարծում է, որ ՍԴ–ն իր ողջ գործունեությամբ Հայաստանի բոլոր դժբախտությունների համահեղինակն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործի առնչությամբ ապօրինի որոշում է կայացրել։ Այս մասին այսօր, Վանաձորում շարունակվող մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից. Փաշինյան

«Շատ իրավաբաններ պնդում էին, որ ՍԴ–ն ապօրինի որոշում էր կայացրել։ Ես զգուշավորությամբ էի վերաբերվում դրանց։ Սակայն ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքից հետո ակնհայտ էր, որ ՍԴ–ն ապօրինի որոշում է կայացրել։ Իսկ թե ինչու է ՍԴ-ն նման որոշում կայացրել` գիտեք։ Գիտեք, թե ով է ՍԴ նախագահը, ինչպես է դարձել ՍԴ նախագահ, ում միջոցով ու ում համար է դարձել ՍԴ նախագահ»,–ասաց նա։

Ինչո՞ւ չի ձերբակալվում Սերժ Սարգսյանը և ի՞նչ է սպասվում նրա փեսային

Նրա խոսքով` այդ որոշումն ընդունած դատավորներից երկուսը Մարտի 1–ի հետ ուղիղ կապ ունեն և հետաքրքիր է` ինչու չեն նրանք ինքնաբացարկ կատարել։

«ՍԴ–ն իր ողջ գործունեությամբ Հայաստանի բոլոր դժբախտությունների համահեղինակ է` սկսած ընտրությունների կեղծումից։ ՀՀ ԱԺ–ն ու ժողովուրդը պետք է մտածեն` ինչ են անելու ՍԴ–ի հետ»,–ասաց Փաշինյանը։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

Նշենք, որ այսօր «Իմ քայլը» նիստ է գումարելու ՍԴ հարցը քննարկելու համար։

«Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է». Փաշինյան

Հիշեցնենք, որ ՍԴ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշել էր Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 4 հոդվածներին հակասող և անվավեր։