Գեղարքունիքի մարզում 12-ամյա տղայի են դանակահարել

Տղային դանակահարել է իրենից վեց տարով մեծ երիտասարդ, որին ոստիկաններն արդեն հայտնաբերել ու բերման են ենթարկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դանակահարել են անչափահաս տղա երեխայի:

Երևանում տղամարդը դանակահարել է կնոջն ու հարևանին

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 15-ին:

Դանակահարված վիճակում Մարտունի քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզում ապրող 12-ամյա մի տղա: Վերջինս բժիշկներին ու իրավապահներին մոլորեցրել է՝ հայտնելով, որ ընկել է:

Վանաձորում 20 տարեկան երիտասարդի են դանակահարել

Այնինչ տեղի ոստիկանները պարզել են, որ անչափահասի և 18-ամյա մի երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս դանակ է գործադրել:

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ ոստիկաններն արդեն հայտնաբերել ու բերման են ենթարկել երիտասարդին:

Գյումրիում դանակահարության հետևանքով երկու տղամարդ է վիրավորվել

Այլ մանրամասները պարզման փուլում են: