Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վետենիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Վետենիկի հանձնաժողովի պատվիրակության հետ ԲԴԽ–ն քննարկել է դատաիրավական համակարգի առանցքային հարցերի շուրջ` հանձնաժողովի ունեցած դերին վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի— Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վետենիկի հանձնաժողովի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԲԴԽ պաշտոնական կայքը։

Ստամբուլյան կոնվենցիայի հարցով նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին

«Քննարկվել են Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարությանը, այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած առաքելության մասին հարցեր։ Քննարկվել են նաև դատաիրավական համակարգի առանցքային հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին վերաբերող մի շարք հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին

Նշենք, որ Հայաստան են եկել Վենետիկի հանձնաժողովի անդամներ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանը։

Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել

Նրանց ընդունել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը:

Քոչարյանի գործի քննությունը կարող է հետաձգվել ևս 3 ամսով. ԲԴԽ–ն պարզաբանում է տարածել

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։