Ազգային ժողովում նոր պատգամավոր կա. իմքայլականներին միացավ Արթուր Մանուկյանը

Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովում Էդգար Առաքելյանին կփոխարինի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն՝ Արթուր Մանուկյանը:

Քաղաքականությամբ զբաղվողը պիտի օժտված լինի որոշ որակներով. «Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանին»,- ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է գումարել. ներկա է նաև Փաշինյանը. տեսանյութ

Մանուկյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը պատգամավորական մանդատը վայր էր դրել՝ այդ մասին տեղեկացնելով իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ քայլի» յուրաքանչյուր նիստը վերածվում է անվերջանալի լեզվակռիվների. «Հրապարակ»

«Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,-գրել էր Առաքելյանը, հավելելով, որ ամենայն հավանականությամբ՝ կվերադառնա ՏՏ ոլորտ` իրեն հարազատ ու սիրելի կոդերի աշխարհ և դրանով ավելի մեծ օգուտ կբերի մեր երկրին:

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի դեմ