ՌԱԴԻՈ

Դանիելյան. «Արթուր Վանեցյանի հայտարարությունն ահազանգ է»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` պաշտոնից ազատվելու, ինչպես նաև ԱԱԾ–ի տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու օրինագծի մասին։
Sputnik
Դանիելյան. «Արթուր Վանեցյանի հայտարարությունն ահազանգ է»

Դիտարկելով արդեն նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը` քաղաքագետ Դանիելյանը նշում է, որ Վանեցյանն իր հայտարարությամբ գնացել է դեմարշի և ասել, որ ստանում է հրահանգներ, որոնք սպայի պատվին ու արժանապատվությանը, ուսադիրներին հարիր չեն, անհամատեղելի են։

«Արթուր Վանեցյանի հայտարարությունն ահազանգ է»,–նշում է Դանիելյանը։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագծին, ապա ըստ քաղաքագետի, «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնություն ասածը պետք է դնել չակերտների մեջ։

««Լուսավոր Հայաստանը» ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինը կարողանա ԱԱԾ–ի և Ոստիկանության ղեկավարներ նշանակել մարդկանց, որոնք սպաներ չեն, քաղաքական դեմքեր են ու ենթարկվում են վարչապետին»,–նկատում է Ստեփան Դանիելյանը։

Նրա կարծիքով` ուժային երկու կառույցների ղեկավարներ կնշանակվեն ոչ սպաներ, որոնք կկատարեն հախուռն ու անտրամաբանական հրամանները։

«Դրա բացասական ազդեցությունը, կարծում եմ, ակնհայտ է, քանի որ այդ ուժային կառույցները դուրս են լինելու հանրային և խորհրդարանական վերահսկողությունից և կատարելու են Նիկոլ Փաշինյանի հրահանգները»,–նշում է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանի խոսքով` ըստ երևույթին, փորձեր կլինեն ռեպրեսիաներ իրականացնելու, ինչը չի հաջողվի։

Քոչարյանի գործով ՍԴ որոշումն ակնհայտորեն ապօրինի էր. Նիկոլ Փաշինյան

«Երկրորդ բացասական երևույթը կլինի այն, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կսկսեն քայքայվել ու բարոյալքվել, քանի որ պահպանողական կառույցներ են, որոնք ունեն իրենց ներքին գրված ու չգրված օրենքները»,–ասում է Դանիելյանը։

Որևէ դրական բան այս ամենում քաղաքագետը չի տեսնում։

Հիշեցնենք, այսօր Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։