ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում` անցորդները մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում գլուխն ամբողջովին արյունոտված մի կնոջ են հայտնաբերել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` անցորդները զանգել են 1-03 և ժամանած բժիշկների խումբը կնոջն անմիջապես տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենան այրվել է, 3 մարդ`մահացել.տեսանյութ
Բուժհաստատությունում պարզվել է, որ կնոջ գլխուղեղը վնասված է։ Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ 52-ամյա կնոջ և ինչ-որ մեկի միջև վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում քարով հարվածել են կնոջ գլխին ու հեռացել։
Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», պատրաստ է վնասվածքով պայքարել. կթույլատրե՞ն բժիշկները
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։