Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Տուժածին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Արամ Ս.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AA 108 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 55-ամյա Աբրահամ Ա.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը 33 տարեկան էր. նոր մանրամասներ

Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչները:

Խոշոր վթար «Դալմա Գարդեն մոլի» մոտ. բախվել է 4 մեքենա, տուժածների թվում երեխաներ կան

Դեպքի վայրում իրականացվող հետաքննչական աշխատանքների  ընթացքում հիվանդանոցից զանգահարել են և ասել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: