Սպիտակ արջը ջախջախիչ պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցչին

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում պայքարն սկսել է 1/32 եզրափակչում, որտեղ նա մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի –Sputnik. Սեպտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն  97 կգ քաշային կարգում պայքարն սկսել է  1/32 եզրափակչում, որտեղ  նա մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարել:

Ինչու է Արթուր Ալեքսանյանը սեփական միջոցներով բուժվում ԱՄՆ–ում. պարզաբանում է պաշտոնյան

Ալեքսանյանը դուրս է եկել ԱԱ-ի 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը: Ղազախստանում Հայաստանը ներկայացնում են ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Արթուր Ալեքսանյանի անվան նոր դպրոց կառուցելու համար կհատկացվի 480 մլն դրամ