Սլավիկ Գալստյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սլավիկ Գալստյանը շատ լավ մեկնարկեց աշխարհի առաջնությունում` 1/8 եզրափակիչում 16:7 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Էլման Մուխթարովին, քառորդ եզրափակիչում` հայ ըմբիշն առավելությունը դրսևորեց արդեն ղազախ Իսլոմջոն Կեպիսբաևի նկատմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբաշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում առաջին մեդալը նվաճեց Սլավիկ Գալստյանը: 63 կգ քաշային կարգում հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:5 հաշվով հաղթեց իրանցի Մեյսամ Դայխանիին:

Արթուր Ալեքսանյանին աշխարհի քառակի չեմպիոնի տիտղոսից մեկ քայլ է բաժանում

Սլավիկ Գալստյանը շատ լավ մեկնարկեց աշխարհի առաջնությունում` 1/8 եզրափակիչում 16:7 հաշվով պարտության մատնելով ադրբեջանցի Էլման Մուխթարովին: Քառորդ եզրափակիչում` հայ ըմբիշն իր առավելությունը դրսևորեց արդեն ղազախ Իսլոմջոն Կեպիսբաևի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում Գալստյանը գոտեմարտի ընթացքում հաղթում էր աշխարհի գործող չեմպիոն և մեր հայրենակից Ստեփան Մայրամյանին, որը ներկայացնում է Ռուսաստանը: Բայց, ի վերջո, զիջեց 2:4 հաշվով: Եվ, ահա, բրոնզե մեդալի համար պայքարում նա հաղթանակ տարավ, որն ապահովեց նաև օլիմպիական խաղերի ուղեգիրը:

Ալեքսանյանը չեմպիոնական ճանապարհին. նա հաղթել է բելառուս, ֆին, թուրք և իրանցի մրցակիցներին

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայանում է իննը ըմբիշներով: