Նա գազան էր, ոչ թե մարդ. Խաչատուրյան քույրերի մայրը չի զղջում ամուսնու մահվան համար

Սեփական հոր դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի մայրը ՝ Աուրելիա Դունդուկը, պատմել է, թե ինչպիսին է եղել մահացած ամուսինը և խոսել դուստրերի` ազատ արձակման մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի- Sputnik. Միխայիլ Խաչատրյանը բացարձակ չարիք էր։ Դատելով հրապարակված նամակագրությունից, նա ոչ միայն ֆիզիկապես և սեռական բռնություն է կիրառել աղջիկների նկատմամբ, այլև բարոյապես է շահագործել նրանց: Այս մասին НТВ հեռուստատեսության եթերում ասել է Աուրելիա Դունդուկը` հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի մայրը:

Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի վերաբերյալ ֆիլմ–հետաքննությունն է նկարահանվել

Ավելի վաղ, 57-ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Մոսկվայում գտնվող Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը հրապարակել էր իր պաշտպանյալ Անջելինայի ձայնային հաղորդագրությունների և հոր նամակագրության պատճեները:

«Իհարկե, աղջիկներին ազատելու շանսեր կան: Փաստորեն, հետաքննությունը ճանաչեց իմ աղջիկների նկատմամբ խոշտանգումների, սեռական հանցագործությունների փաստերը: Ես ուզում եմ ասել, որ նրանք փրկեցին իրենց կյանքը: Հուսով եմ, որ գործը կկասեցվի»,- ասաց Դունդուկը:

Ըստ Աուրելիայի` հրապարակված նամակագրությունը կարող է ազդել դատարանի որոշման վրա:

«Ինչպես երևում է նամակագրությունից, նա ոչ միայն ֆիզիկական և սեռական բռնություն է գործադրել, այլև նրանց կյանքը դժոխքի է վերածել։ Արդյո՞ք սիրող հայրը կարող էր այդպես վարվել իր երեխաների հետ»,- ասաց նա:

Քրիստինան եկել է բղավոցների վրա. փաստաբանը` Խաչատուրյանների ավագ քրոջ վարքագծի մասին

Հարցին` սպառնացել է, թե բռնություն է գործադրել, Խաչատուրյանի կինը պատասխանել է` և՛ մեկը, և՛ մյուսը:

Կինը չի կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր պաշտպանում են Խաչատուրյանին: Նրա կարծիքով ՝ ամուսնու հարազատները պարզապես չեն կարող հավատալ, թե ինչպիսի չարիք է նա եղել:

«Ես նրա հետ ապրել եմ 20 տարի, գիտեմ, թե ով է նա: Նման մարդուն սատարելու համար պետք է նրա նման լինել»,- ասել է Ռումելիան:

Պետերբուրգում ի աջակցություն Խաչատուրյան քույրերի հանրահավաք է անցկացվել. տեսանյութ

Նա խոստովանել է, որ եթե իմանար, թե ինչպես է ամուսինը վարվել աղջիկների հետ, նույնկերպ կվարվեր, ինչպես դուստրերը:

«Նրա  մահվան համար մի կաթիլ անգամ չեմ զղջում: Նա գազան էր, ոչ թե մարդ»,- ընդգծել է Դունդուկը:

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Խաչատուրյանների գործը կկասեցվի. ապացուցվել է, որ հայրը խոշտանգել է նրանց. փաստաբան

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը` գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգել։
Հիշեցնենք` Մոսկվայի Սանահինյան դատարանը 2018–-ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։