ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի- Sputnik. Երեկ`սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 5-ամյա Վահե Ա․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Արջը դեռ ոռնում է․ Արագածի այն հատվածը, որտեղ ողբերգական դեպքն է եղել, դեռ վտանգավոր է
Նշվում է, որ վրաերթի ենթարկվածին ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց երեխան մահացել է։
Վարորդն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Գորիսի բաժին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։