ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով պարտության մատնեց վրացի ըմբիշ Գեորգի Մելիային:
Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի վաղը, որտեղ հայ ըմբիշը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։ 2018 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ալեքսանյանը պարտվել է Եվլոևին, բայց հաղթել է աշխարհի առաջնության 2017 թվականի եզրափակիչում:
Այսպիսով Արթուր Ալեքսանյանն ու Սլավիկ Գալստյանը ապահովել են Տոկիո-2020 օլիմպիական խաղերի ուղեգիրը:
Սպիտակ արջը ջախջախիչ պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցչին
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի ուղեգիրը շնորհվում է յուրաքանչյուր քաշային կարգում առաջինից -վեցերորդ տեղերն զբաղեցրած ըմբիշներին: